Մադրիդը մտադիր է ժամանակավորապես զրկել Կատալոնիային ինքնավարությունից![]() 19 հոկտեմբերի 2017 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Իսպանիայի կառավարությունը մտադիր է ժամանակավորապես զրկել Կատալոնիային ինքնավարությունից, ինչը թույլ է տալիս անել սահմանադրության 155-րդ հոդվածը: Հոկտեմբերի 19-ին հրապարակված պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ Մադրիդում ի գիտություն են ընդունել Բարսելոնայի «ոչը»: «Իսպանիայի կառավարությունը կշարունակի 155-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգերը՝ վերականգնելու համար իրավական կարգը ինքնավար Կատալոնիայում»,-ասվում է փաստաթղթում, գրել է Deutsche Welle-ն: Կառավարության հոկտեմբերի 21-ի արտահերթ նիստում «Սենատի քննարկմանը կներկայացվեն միջոցները, որոնք ուղղված են իսպանացիների, այդ թվում Կատալոնիայի բնակիչների, ընդհանուր շահերի պաշտպանությանը, սահմանադրական կարգի վերականգնմանը»: Մադրիդն այսպես է արձագանքել այն իրողությանը, որ Կատալոնիան չհրաժարվեց անկախություն հռչակելու մտադրությունից: Համապատասխան հայտարարության տարածաշրջանի ղեկավար Կառլես Պուչդեմոնը պետք է հանդես գար մինչև հոկտեմբերի 19-ի ժամը 12:00-ն (Երևանի ժամանակով): Փոխարենը Պուչդեմոնը հայտարարել է, որ Կատալոնիան լիակատար անկախություն կհռչակի Իսպանիայից, եթե Մադրիդը կատարի Կատալոնիային ինքնավարությունից զրկելու սպառնալիքը: Նա մերժել է Մադրիդն անկախությունից հրաժարվելու վերջնագիրը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կատալոնիայի իշխանությունները մտավախություն ունեն, որ Մադրիդը կարող է ցրել տարածաշրջանային կառավարությունն ու նույնիսկ ձերբակալել նախարարներին: Այդ մասին հայտարարել է Կատալոնիայի կառավարության արտաքին քաղաքականության գծով խորհրդի ղեկավար Ռաուլ Ռոմեվան: Հոկտեմբերի 16-ին Իսպանիայի Ազգային դատական պալատի դատարանը որոշել է կալանքի տակ վերցնել Կատալոնիայի ազգային վեհաժողովի և Omnium Cultural կազմակերպության ղեկավարներ Ժորդի Կուիշարային և Ժորդի Սանչեսին՝ խռովության կոչերի մեղադրանքով: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |