17 տարի պահանջվեց, որ ոմանք հասկանան, որ ազգերի ինքնորոշման իրավունքը կիրառելի է Ղարաբաղի դեպքում15 փետրվարի 2008 - 17:31 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի բոլոր հիմնարար փաստաթղթերում ազգերի ինքնորոշման իրավունքը ամրագրված է բոլոր բնիկ ժողովուրդների համար, հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը այսօր Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Սեյիդ Ալի Սաղայանի հետ հանդիպմանը: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ԱԺ մամլո ծառայությունը: Սակայն, նրա խոսքերով, 17 տարի պահանջվեց, որ ոմանք հասկանան, որ դա կիրառելի է, օրինակ, ոչ միայն Արեւելյան Թիմորի կամ Էրիթրեայի դեպքերում, այլ` նաեւ Լեռնային Ղարաբաղի դեպքում: Տիգրան Թորոսյանը կարեւորեց միջազգային իրավունքի նորմերի կիրառումն ու հարգումը բոլոր երկրների կողմից եւ նշեց, որ Հայաստանը միշտ պաշտպանել ու պաշտպանում է այդ սկզբունքը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |