Հայաստանի եւ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարները քննարկել են ՄԱԿ-ում ՎՈւԱՄ-ի կողմից ներկայացված բանաձեւը15 փետրվարի 2008 - 18:20 AMT PanARMENIAN.Net - ԵՄ եւ Սեւծովյան տարածաշրջանի երկրների արտգործնախարարների հանդիպմանն ու Սեւծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի հատուկ նիստին մասնակցող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին փետրվարի 15-ին ընդունեց Ուկրաինայի արտգործնախարար Վլադիմիր Օգրիզկոն: Հանդիպման սկզբում զրուցակիցները մտքեր փոխանակեցին ԱԳ նախարարների մակարդակով անցկացված կիեւյան հանդիպման վերաբերյալ` նշելով, որ այն եւս մեկ վկայություն է մեր տարածաշրջանի նկատմամբ ԵՄ հետաքրքրության աճի: Անդրադառնալով երկկողմ համագործակցության հարցերին` նախարարները գոհունակությամբ նշեցին հարաբերությունների բարձր մակարդակը, որի հիմքում է պատմականորեն ձեւավորված սերտ առնչությունները երկու ժողովուրդների միջեւ, ինչպես նաեւ այսօրվա համատեղ տեսլականը երկրների զարգացման վերաբերյալ: Նշվեց երկու երկրների պատրաստակամությունը նպաստելու տնտեսական ոլորտում համագործակցության զարգացմանը, ինչը կխթանի առեւտրատնտեսական շրջանառության ծավալների նշանակալի աճը: Այնուհետեւ նախարար Օգրիզկոն ներկայացրեց Ուկրաինայի արտաքին քաղաքականության առաջնայնությունները: Նա մասնավորապես խոսեց եվրոպական ընտանիքին հետագա ինտեգրման ուղղությամբ ԵՄ-ի հետ ընթացող երկխոսության վերաբերյալ: Ուկրաինան կամենում է ԵՄ-ի հետ ստորագրվելիք համագործակցության հիմնական փաստաթղթում հստակորեն ամրագրել իր եվրոպական նկրտումները եւ ձեռք բերել համաձայնություն ԵՄ-ի հետ ազատ առեւտրի պայմանագրի դրույթների վերաբերյալ: Ուկրաինայի ԱԳ նախարարը նաեւ ներկայացրեց ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ընթացքը: Ըստ պրն. Օգրիզկոյի, Դաշինքի անդամ պետությունները սկսել են ներքին խորհրդակցությունները Ուկրաինայի` ՆԱՏՕ-ին անդամակցության համար անհրաժեշտ վերջին գործողությունների ծրագրում ներգրավվելու առաջարկության վերաբերյալ: Նախարարները մտքեր փոխանակեցին նաեւ տարածաշրջանային հակամարտությունների, Կոսովոյի ակնկալվող անկախությանը հաջորդող զարգացումների, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում ՎՈւԱՄ-ի կողմից ներկայացված բանաձեւի նախագծի շուրջ կողմերի դիրքորոշումների մասին: Վերջին հարցի շուրջ նախարարները պայմանավորվեցին շարունակել խորհրդակցությունները ՄԱԿ-ում ներկայացուցչությունների մակարդակով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |