ՀՀ-ում աճել է էլէներգիայի արտադրությունը, արտահանումն ու սպառումը![]() 20 հոկտեմբերի 2017 - 13:57 AMT PanARMENIAN.Net - 2017-ի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 5123.1 մլն կվտ/ժ էլեկտրական էներգիա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 6.6 տոկոս: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն, ամփոփելով աշխատանքային մեկ տարին, ասել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը։ «Արտահանումը նույնպես աճել է: 2017 թվականի հունվար-օգոստոս ամիսներին էլեկտրական էներգիայի արտահանումը կազմել է 954.9 մլն կվտ/ժ, նախորդ տարվա 868.7 մլն կվտ/ժ-ի դիմաց։ Աճը կազմել է 9.9 տոկոս», - ասել է նախարարը, հայտնում է Aysor.am-ը։ Արտադրությունից, արտահանումից բացի աճել է նաև էլեկտրական էներգիայի սպառումը։ 2017-ի ութ ամսվա ընթացքում ներքին շուկայում էլեկտրական էներգիայի սպառումը կազմել է 4117.6 մլն կվտ/ժ, նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 7.2 տոկոս։ «Բնական գազի ներկրումը նույնպես նախորդ տարվա հունվար-օգոստոս ամիսների համեմատ աճել է՝ կազմելով 24.7 տոկոս», - տեղեկացրել է Աշոտ Մանուկյանը։ Նախարարն անդրադարձել է նաև էլէներգիայի սակագներին՝ պատասխանելովայն հարցին, թե առաջիկայում հնարավո՞ր է էլեկտրաէներգիայի սակագների իջեցում։ Նա նշել է, որ եթե կառավարությունը կամ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարությունը միջամտի սակագների ձևավորմանը, կխաթարվեն տնտեսական քաղաքականության հիմքերը: Նրա խոսքով, այդ պատճառով է կառավարությունն անկախ մարմին ստեղծել՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ «Հարցի վերջնական պատասխանը կտա այդ հանձնաժողովը», - ասել է Աշոտ Մանուկյանը՝ Թանկացման համար էլ, ըստ նախարարի, հիմքեր չկան։ «Սակագների բարձրացման համար առաջիկայում նախապայմաններ չեմ տեսնում», - նշել է Աշոտ Մանուկյանը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |