Շոտլանդիայում օրենքով կարգելեն երեխաներին ֆիզիկապես պատժելը21 հոկտեմբերի 2017 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Շոտլանդիայում օրենսդրորեն կարգելեն երեխաներին ֆիզիկապես պատժելը: Այսպիսով Շոտլանդիան առաջինը կլինի Միացյալ Թագավորությունում, որտեղ կարգելեն երեխաներին խփելը: Նախարարները բազմիցս են հայտարարել, որ չեն ողջունում այն ծնողներին, որոնք դաստիարակության համար ֆիզիկական պատիժ են կիրառում, սակայն օրենսդրորեն դա արգելելու մասին չէր ասվել: Համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել Կանաչների կուսակցությունից Ջոն Ֆիննին՝ ակնկալվում է, որ այն կընդունվի, խորհրդարանականներն արդեն հայտարարել են, որ մտադիր են սատարել օրինագծին, գրում է BBC-ին: Ըստ Ֆիննիի առաջարկության, երեխաները նույն իրավական պաշտպանությունը կստանան, ինչ մեծահասակները: Այժմ շոտլանդացի ծնողներն իրավական տեսակետից կարող են որպես արդարացում ասել, որ ֆիզիկական բռնությունը երեխայի հանդեպ «արդարացի է եղել»: Թեև այժ արդեն շոտլանդացիները չեն կարող երեխային պատժելու համար որևէ առարկա օգտագործել կամ նրա գլխին հարվածել: Նման արգելքներ չկան Անգլիայում, Ուելսում և Հյուսիսային Իռլանդիայում: Ծնողներին թույլատրվում է «խելամիտ պատիժ» կիրառելը: Սակայն նրանց կարող է մեղադրանք առաջադրվել, եթե երեխայի մարմնին կան կապտուկներ, այտուցներ, կտրվածքներ, քերծվածքներ, որոնք հայտնվել են ուժի կիրառման հետևանքով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ | Փաշինյան․ ՀՀ-ում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում Ըստ նրա, ԼՂ–ից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ անվտանգության համար Շահրամանյանը՝ Le Figaro–ին․ Գիտեի՝ ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր, բայց մարդկանց փրկելու միակ միջոցն էր Նա խնդրել է Ֆրանսիային՝ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա բոլոր գերիների ազատ արձակման պահանջով Ապրիլի 5-ից տուգանքները 30%-ով նվազեցնելու համակարգը գործելու է Պարտավորությունը կհամարվի ամբողջությամբ կատարված ՀԱՊԿ քարտուղար․ ՀՀ–ն իրոք չի մասնակցում քարտուղարության աշխատանքին, բայց կասեցման դիմում չի ներկայացրել Նա շեշտել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ դաշնակիցը և որ բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ |