ՌԴ ամենահարուստ հայերից մեկը՝ Գալիցկին, 1 օրում $606 մլն է կորցրել![]() 21 հոկտեմբերի 2017 - 10:48 AMT PanARMENIAN.Net - ՌԴ հայազգի ամենահարուստ մարդկանցից մեկը, «Մագնիտի» գլխավոր շահառու Սերգեյ Գալիցկու (նրա ազգանունը մինչ ամուսնանալը Հարությունյան էր) կարողությունը մեկ օրում նվազել է $606 միլիոնով: Այժմ նրա կարողությունը $6,121 մլրդ է՝ այդ են կայում Forbes-ի հաշվարկները: Պատճառը՝ «Մագնիտի» եռամսյա հաշվետության հրապարակմանը հաջորդած բաժնետմոսերի գների անկումն էր: Հոկտեմբերի 19-ին, երբ 1 բաժնետոմսը գնահատվում էր 9445 ռուբլի, միլիարդատիրողջ կարողությունը կազմում էր մոտ $6,727 մլրդ: Սակայն հոկտեմբերի 20-ին, հաշվետվության հրապարակումից հետո, բաժնետոմսերի գնի գրեթե 12 տոկոսով անկում գրանցվեց: Հոկտեմբերի 20-ին 17:10-ի (Մոսկվայի ժամանակով) դրությամբ մեկ բաժնետոմսի համար 8442 ռուբլի էին տալիս: 2017-ի սեպտեմբերին Forbes-ը հրապարակել էր «Ռուսաստանի 2017թ. 200 խոշորագույն մասնավոր ընկերությունների» ցանկը, որտեղ ընգրկվել են նաև ռուսաստանաբնակ 5 հայ գործարարի ընկերությունները: Վարկանիշի 2-րդ հորիզոնականում Սերգեյ Գալիցկու (որի ազգանունը մինչ ամուսնանալը Հարությունյան էր) ընկերությունն էր, որի հասույթը 2016-ին կազմել է 1.75 տրլն ռուբլի: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |