RFI. «Հայաստանի բաղադրատոմսերը»՝ գիրք ֆրանսիական սնդուկից![]() 21 հոկտեմբերի 2017 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիական Solar ընկերությունը գիրք է հրատարակել «Հայաստանի բաղադրատոմսերը» վերնագրով: Գրքի հեղինակները եղբայր և քույր՝ ֆրանսահայ Ռիշար և Կորին Զարզավաջյաններն են: Կորինը թատրոնի դերասանուհի է, Ռիշարը՝ France 2-ի լրագրող: Մեկ տարի առաջ Կորինը մոր հին սնդուկում հայտնաբերեց նրա խոհարարական բաղադրատոմսերով տետրը: Առաջին էջին գրված էր՝ «Այն ամենն, ինչ ասվում է սեղանի շուրջ, պահպանվում է ծալված սփռոցի ծալքերում»: Հայտնաբերելով մոր տետրը՝ քույրն ու եղբայրը որոշեցին կիսվել ընտանեկան ժառանգությամբ՝ գիրք գրելով, հայտնում է RFI-ը: «Մայրիկն այդ բաղադրատոմսերը գրել է ոչ միայն դրանք պահպանելու նպատակով, այլ նաև գալիք սերունդներին փոխանցելու: Երբ հայտնաբերեցինք տետրը, անմիջապես հասկացանք, որ պետք է կիսվենք մյուսների հետ: Մյուսների հետ կիսվելը հայկական խոհանոցի հիմքն է, ԴՆԹ-ն է: Հայկական ուտեստները զուտ ուտելու համար չեն, այլ ընտանիքի ու ընկերների հետ կիսելու: Սոցիալական գործոնը շատ կարևոր է»,-ասել է Կորինը: «Մեր ծնողները երբեք չեն մոռացել իրենց հայկական արմատների մասին: Մենք ավանդույթներ ունեինք, հայերեն էինք խոսում, իսկ խոհանոցը սերնդներին կապող յուրօրինակ կապող օղակ էր: Հայկական կերակուրը միշտ տոն է եղել մեզ համար: Այս գրքի օգնությամբ մենք փորձում ենք ոչ միայն պահպանել մեր ժառանգությունը, այլ նաև ծանոթացնել ընթերցողին հայկական խոհանցին»,-ասում է Ռիշար Զարզավաջյանը: Գրքում ոչ միայն բաղադրատոմսեր են ներկայացված, այլ նաև ուտեստների գեղեցիկ լուսանկարներ, նույնիսկ ընտանեկան ճաշկերույթների լուսանկարներ: Վերջին տասնամյակներին Ֆրանսիայում տասնյակ գրքեր են հրատարակվել հայկական խոհանոցի մասին: Հեղինակները գրեթե միշտ սփյուռքահայեր են եղել, որոնք գրեթե ոչ մի կապ չեն ունեցել խորհրդային, իսկ հետո անկախ Հայաստանի հետ: Գրքերը կոչվել են «Հայկական խոհանոց», «Հայկական կերակուր», «Հայկական բաղադրատոմսեր»: Սակայն Ռիշարի և Կորինի համար կարևոր էր, որ վերնագրում լինի Հայաստան բառը, թեև իրենք ծնվել և մեծացել են Ֆրանսիայում: «Դա չի նշանակում, որ գրքում խոսքը միայն Հայաստանի խոհանոցի մասին է: Այստեղ կարելի է գտնել ոչ միայն այն ուտեստները, որոնք Հայաստանում են պատրաստում, այլ նաև ԱՄՆ, Արգենտինայի, Ֆրանսիայի և այլ երկրների հայ համայնքներում: Ուղղակի Հայաստանը՝ մեր ընդհանուր հայտարարն է»,-ասել է Ռիշ Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |