Կիոուն. Մոուրինյոն արժանի էր պարտության՝ դաշտ դուրս չբերելով Մխիթարյանին![]() 23 հոկտեմբերի 2017 - 12:30 AMT PanARMENIAN.Net - «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Մարտին Կիոունը կարծում է, որ «Մանչեսթեր Յուայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արժանի էր «Հադերսֆիլդ Թաունից» կրած պարտությանն ԱՊԼ 9-րդ փուլի խաղում: Ըստ նրա, մարզիչն արժանի էր պարտության նաև այն պատճառով, որ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս չբերեց Հայաստանի հավաքականի և ՄՅՈւ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, գրում է Daily Star-ը: «Չեմ կարող ձերբազատվել այն մտքից, որ մեկնարկային կազմում չընդգրկելով Ռեշֆորդին ու Մխիթարյանին, Մոուրինյոն ստացավ այն, ինչին արժանի էր: Նա զրկեց իր թիմն ազատությունից՝ սահմանափակելով այն: Դա չի կարելի շտկել մատի մեկ շարժումով: Սա մի փոքր խայտառակ պարտություն էր ՄՅՈւ համար»,-ասել է Կիոունը: «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվել է «Հադերսֆիլդ Թաունից» ակումբին անգլիական Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խաղում: Հանդիպումն անցել է Հադերսֆիլդում և ավարտվել է 2:1 հաշվով հօգուտ տան տերերի: Մանկունիացներն առաջին պարտությունն են կրել մրցաշարում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |