Նովրուզ Մամեդով. «Ադրբեջանը չի կարող եւս հինգ տարի սպասել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»16 փետրվարի 2008 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները պետք է ընթանան մինչ այժմ անցկացված աշխատանքի հիման վրա: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը: Նրա խոսքերով, «այսօր Հայաստանը այնպիսի վիճակում է, որ անհրաժեշտություն չկա այդ աշխատանքը նորից սկսել եւ իր համար խնդիրներ ստեղծել»: «Մյուս կողմից, բանակցությունների ընթացքում որոշակի աշխատանք է կատարվել: Բանակցություններին մասնակցում են միջազգային կազմակերպություններ ու միջազգային հանրությունը: Անկախ այն բանից, թե ով կընտրվի Հայաստանի նախագահ, բանակցությունները պետք է շարունակվեն: Բանակցությունները պետք է շարունակվեն: Ադրբեջանը չի ցանկանում եւս հինգ տարի սպասել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»,-նշել է Մամեդովը, հաղորդում է ԱՊԱ-ն:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |