Միքայել Շարաֆյանը «Լավագույն դերասան» է ճանաչվել Գլենդեյլի կինոփառատոնում![]() 23 հոկտեմբերի 2017 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Ամերիկաբնակ հայազգի դերասան և բեմական հագուստի նկարիչ Միքայել Շարաֆյանը «Լավագույն դերասան» է ճանաչվել Գլենդեյլի միջազգային կինոփառատոնում: Այդ մասին դերասանը գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Երբեք չէի մտածի, որ երբևէ կարող եմ «Լավագույն դերասան» ճանաչվել «Հարսնացուն Վեգասից» ֆիլմում գլխավոր դերակատարման համար», -գրել է Շարաֆյանը: Նա հատուկ երախտագիտություն է հայտնել Գլենդեյլի փառատոնի նախագահ Վելվեթ Ռոդսին, ինչպես նաև Կալիֆորնիայի վեհաժողովի անդամ Լաուրա Ֆրիդմանին: «Սա իրոք պատմական քայլ է իմ կյանքում և կարիերայում: Դերասանությունն իմ մասնագիտությունը չէ, բայց ես դա անվանում եմ «հագուստի դիզայների մեթոդ»: Հիմա ես գիտեմ, թե ինչ է նշանակում դերասան լինել և ինչի միջով են նրանք անցնում»,-ասել է Շարաֆյանը: Գլենդեյլի միջազգային կինոփառատոնն անցնում է հոկտեմբերի 13-22-ը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |