Նախագահական ընտրություններ Հայաստանում. փետրվարի 17-ին սպառվել է նախընտրական քարոզչության ժամկետը

PanARMENIAN.Net - Փետրվարի 17-ին 24:00-ին սպառվեց օրենքով սահմանված նախընտրական քարոզչության ժամկետը, որ մեկնարկել էր հունվարի 21-ին: Կեսգիշերից արգելված է ցանկացած քարոզչություն, թույլ տալու համար ընտրողին առանց արտաքին որեւէ ճնշման մտածել, թե ում կտա նա իր քվեն փետրվարի 19-ի ընտրություններում: Իրենց ծրագրերն ու տեսակետները ներկայացնելու համար քաղաքական ուժերին հատկացվել էր 28 օր:



Հայաստանի նախագահի պաշտոնի համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է 9 թեկնածուների: Ընտրությունները կանցնեն փետրվարի 19-ին 8:00-20:00:



Հայաստանի ԿԸՀ-ն 13 428 դիտորդ է գրանցել, ներառյալ 39 տեղական եւ 6 միջազգային կազմակերպություններից, որոնք հետեւելու են քվեարկության ընթացքին:



Ըստ Հայաստանի Ոստիկանության, փետրվարի 1-ի տվյալներով ճշտված ընտրացուցակներում գրանցված է 2 311 240 ընտրողներ: Երկրի ողջ տարածքում կգործեն 1923 ընտրատարծքներ, որնցից 442-ը` Երեւանում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---