Ցեղասպանության մասին փաստագրական ֆիլմը լավագույնն էր Գլենդեյլի կինոփառատոնում

Ցեղասպանության մասին փաստագրական ֆիլմը լավագույնն էր Գլենդեյլի կինոփառատոնում

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության մասին «Անապատի ագռավները» (Crows of the Desert) ֆիլմը լավագույն փաստագրական ֆիլմն է ճանաչվել Կալիֆորնիայի Գլենդեյլում հոկտեմբերի 22-ին կայացած միջազգային կինոփառատոնում:

Փաստագրական ֆիլմը նկարահանվել է ամերիկահայ, Գլենդեյլի բնակիչ Լևոն Պարիյանի գրքի մոտիվներով, որտեղ հեղինակը պատմում է օսմանցի զինվորներից պապի փախուստի և Ցեղասպանությունից հազարավոր հայերի փրկության պատմությունը, գրում է Los Angeles Times-ը:

Ֆիլմի ռեժիսորն է Մարտա Հուսկը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ամերիկաբնակ հայազգի դերասան և բեմական հագուստի նկարիչ Միքայել Շարաֆյանը «Լավագույն դերասան» է ճանաչվել Գլենդեյլի միջազգային կինոփառատոնում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---