Վրաստանցիների համար մուտքը ԵՄ կրկին կարող է բարդանալ. Հազարավոր վրացիներ հետ չեն վերադարձել

Վրաստանցիների համար մուտքը ԵՄ կրկին կարող է բարդանալ. Հազարավոր վրացիներ հետ չեն վերադարձել

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի Քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի հարցերի կոմիտեն հավանություն է տվել նախաձեռնությանը, որի համաձայն Վրաստանի քաղաքացիները «պետք է նախնական նույնականացում» անցնեն՝ առանց մուտքի արտոնագրի Եվրոպա մեկնելիս: Կոմիտեի որոշման և դրա հետևանքների մասին լրագրողներին է պատմել Վրաստանի ԱԳ փոխնախարար Վախթանգ Մախարոբլիշվիլին:

Նա խնդրել է նախնական նույնականացումը «վիզայի» հետ չշփոթել: Նույնականացման համար քաղաքացին պետք է հատոկ հայտ լրացնի էլեկտրոնային տեսքով Ճամփորդների նույնականացման եվրոպական համակարգի էջում, կցի տեղեկանքներ աշխատավայրից և եկամուտների մասին, որոնք մինչ վիզաների չեղարկումը ներկայացվույմ էին դեսպանատաների համապատասխան բաժիններ, 10 եվրո վճարել և սպասել Շենգենի գոտի մուտք ստանալու իրավունքի հաստատմանը, գրում է «Կոմերսանտը»:

Պատասխանը կարող է նաև բացասական լինել, սակայն փոխնախարարը հուսադրել է, թե նոր նորմերը դեռևս «նախնական հավանության են արժանացել»:

Ըստ Թբիլիսիի դիվանագիտական ակադեմիայի նախկին ռեկտոր Իոսիֆ Ցինցաձեի, դա ոչ այլ ինչ է, քան վիզայի տեսակ՝ այլ անվանումով:

Նորամուծությունը պատճառաբանվում է ապօրինի ներգաղթյալների հոսքով Վրաստանից:

«Մարտի 28-ից, երբ ուժի մեջ մտավ առանց վիզաների ռեժիմը, հազարավոր վրացիներ մնացին ԵՄ-ում, և Բրյուսելը չի կարող չարձագանքել»,-ասել է Ցինցաձեն՝ նշելով, թե «ԵՄ-ն չի ցանկանաում բացահայտ վիրավորել Վրաստանին վիզային ռեժիմի վերականգնմամբ, ուստի ավելի մեղմ տարբերակ է ընտրել»:

Ըստ պաշտոնական տվյալների, ԵՄ հետ առանց վիզաների ռեժիմի մեկնարկից հետո մոտ 3000 վրացի չի վերադարձել հայրենիք եվրոպական երկրներից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---