ՆԱՏՕ-ն առավելագույն զսպվածության կոչ է անում Կոսովոյի հակամարտության բոլոր կողմերին18 փետրվարի 2008 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Կոսովոյի անկախության հռչակումից հետո ՆԱՏՕ-ն ուշադիր հետեւում է իրադարձությունների զարգացմանն ու արդեն վաղը Հյուսիսատլանտյան Խորհրդի ներկայացուցիչները կժամանեն տարածաշրջան նորանկախ հանրապետությունում իրավիճակը գնահատելու նպատակով: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը մեկնաբանելով Կոսովոյի խորհրդարանի կողմից անկախության հռչակումը փետրվարի 17-ին: Ըստ նրա, բոլոր կողմերը պետք է ընդունեն այն փաստը, որ ըստ ՄԱԿ-ի ԱԽ--ի 1244 բանաձեւի, KFOR-ը կշարունակի կատարել Կոսովոյի անվտանգության ապահովման իր լիազորություններն ու պարտականությունները, քանի դեռ Անվտանգության Խորհուրդը չի վերանայել այդ որոշումը: «KFOR-ը կշարունակի ապահովել Կոսովոյի բոլոր քաղաքացիների անվտանգության ապահովումը, ինչպես երկրի էթնիկ մեծամասնության, այնպես էլ փոքրամասնության համար»,-ասվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ: Յաապ դե Հոոպ Սխեֆերը հայտարարել է նաեւ, որ KFOR-ը անհապաղ կարձագանքի Կոսովոյում բռնության դիմելու ցանկացած փորձի: Այդ կապակցությամբ ՆԱՏՕ-ն առավելագույն զսպվածության եւ ինքնատիրապետման կոչ է անում Կոսովոյի հակամարտության բոլոր կողմերին : ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |