Հոկտեմբերի 27-ից 3-4 աստիճանով կցրտի

Հոկտեմբերի 27-ից 3-4 աստիճանով կցրտի

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում hոկտեմբերի 26-27-ը, 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ի օրվա երկրորդ կեսին և 29-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 26-ին կբարձրանա 1-2 աստիճանով, 27-29-ը կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 26-27-ը, 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ի օրվա երկրորդ կեսին և 29-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---