Երկու նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Հայաստան-Իրան համատեղ թողարկում» թեմային

Երկու նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Հայաստան-Իրան համատեղ թողարկում» թեմային

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 25-ին, «Հայփոստ» ՓԲԸ-ի Նոր տեխնոլոգիաների զարգացման և ուսուցման կենտրոնում մարվեց և շրջանառության մեջ դրվեց երկու նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված«Հայաստան-Իրան համատեղ թողարկում» թեմային:

Գեղաթերթիկը ձևավորված է հայկական և պարսկական զարդանախշերով:

300 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Երևան քաղաքում գտնվող պարսկական Կապույտ մզկիթը, իսկ 350 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Սպահան քաղաքում գտնվող հայկական Սուրբ Ամենափրկիչ վանքը:

Երկու նամականիշով գեղաթերթիկը տպագրված է Ֆրանսիայի Cartor տպագրատանը՝ 20 000 հատ տպաքանակով: Գեղաթերթիկի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահագն Մկրտչյանը:

Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արման Խաչատրյանը, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Ալինասեր Սոբհանիպուրը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ավագյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Նամականիշի չափսերն են` 45,0 x 33,0 մմ, գեղաթերթիկի չափսերը` 130,0 x 70,0 մմ, հայտնում է «Հայփոստի» մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---