«Մեղրիի տարբերակը» երբեք չի առաջարկվել ղարաբաղյան խնդրի կարգավորման համար18 փետրվարի 2008 - 15:58 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ՄԽ-ն վերջին 10 տարիներին 3 պաշտոնական առաջարկ է ներկայացրել խնդրի կարգավորման վերաբերյալ: Այդ մասին հայկական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, 1998 թ. եղել է «ընդհանուր պետության» գաղափարը, որի հեղինակը ՌԴ ԱԳՆ այն ժամանակվա ղեկավար Եվգենի Պրիմակովն էր, 2001 թ. եղել է Քի-Վեսթում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին առաջարկված տարբերակը: «Կարգավորման վերջին տարբերակը համանախագահները ներկայացրել են մեկ ամիս առաջ: Ոչ մի այլ բան չի եղել: Այդ առաջարկներից եւ ոչ մեկը, ներառյալ եւ «Մեղրիի տարբերակը», չի քննարկվել Անվտանգության Խորհրդում: Ինչպես հիշում եք, «Մեղրիի տարբերակի» հեղինակը ամերիկացի հետազոտող Փոլ Գոբլն էր: Այդ առաջարկը պարբերաբար շրջանառության մեջ է դրվում, սակայն այն ոչ մի անգամ չի ներկայացվել որպես պաշտոնական առաջարկ: Տարածքների փոխանակման կիրառման հնարավորությունը, որ առկա է այդ նախագծում, քննարկվել է միայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներից մեկի ներկայացուցիչների հետ»,-ասել է նախագահը: Ռ.Քոչարյանը նշեց, որ այդ առաջարկը մերժվել է ինչպես հայկական, այնպես էլ` ադրբեջանական կողմից: «Մենք չէինք կարող կորցնել Իրանի հետ սահմանը: Քի-Վեսթում կայացած բանակցություններում «Մեղրի» բառն օգտագործվել է միայն հաղորդակցությունների համատեքստում, եւ երբեք չի հիշատակվել տարածքային փոխանակման համատեքստում»,-ասել է նախագահն` ընդգծելով, որ իր օրոք Հայաստանը ոչ մի քառակուսի մետր հող չի կորցրել: «Մեղրիում 10 տարիների ընթացքում իրականացվել են բավականաչափ ծրագրեր, բանակցություններ են ընթանում երկաթուղու եւ նավթամշակման գործարանի ստեղծման ուղղությամբ: Այդ ամենն արվում է նրա համար, որ ապագայում «բարեկամության մանիայով» տառապող եւ ոչ մի քաղաքական գործչի մտքով անգամ չանցնի Իրանի հետ սահմանը զոհաբերելու գաղափարը»,-ասել է Ռ.Քոչարյանը: Նշենք, որ հանրահավաքներից մեկում Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր թե «Քոչարյանը պատրաստվում էր համաձայնագիր ստորագրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, որով նախատեսվում էր հանձնել Հայաստանի Մեղրիի շրջանը Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու դիմաց»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |