Ռոբերտ Քոչարյան. Հայաստանի իշխանությունները հնարավոր ամեն ինչ արել են ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու համար

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Անն-Մարի Լիզինին, որը Հայաստան է ժամանել գլխավորելու ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:



Հանրապետության նախագահը կարեւորել է միջազգային տարբեր կառույցների դիտորդական առաքելությունների ներկայությունը վաղը կայանալիք նախագահական ընտրություններին: Երկրի ղեկավարը եւս մեկ անգամ հաստատել է արդար, թափանցիկ, միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու իշխանությունների վճռականությունը եւ նշել, որ այդ նպատակի համար արվել է հնարավոր ամեն ինչ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---