«Միտք» վերլուծական կենտրոն. Ղարաբաղի եւ Հայաստանի կառավարությունները պետք է ճանաչեն Կոսովոյի անկախությունը18 փետրվարի 2008 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 17-ին Կոսովոյի խորհրդարանը հռչակեց երկրի անկախությունը Սերբիայից: Չնայած այն հանգամանքին, որ կոսովարների այդ քայլը լիովին կանխագուշակելի էր, այնուամենայնիվ ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունները պատրաստ չէին դեպքերի նման զարգացմանը: Այդ մասին ասվում է «Միտք» վերլուծական կենտրոնի հայտարարության մեջ, որ ստացել է PanARMENIAN.Net ը: Կենտրոնի փորձագետները կոչ են անում ԼՂՀ եւ ՀՀ կառավարություններին ճանաչել Կոսովոյի անկախությունը եւ բանակցություններ սկսել Կոսովոյի կառավարության հետ` ԼՂՀ անկախությունը ճանաչելու վերաբերյալ: «Բացի այդ կարեւոր ենք համարում, որպեսզի ԼՂՀ կառավարությունը դիմի ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդ` դարձյալ բարձրացնելով սեփական անկախության ճանաչման հարցը ԼՂՀ-ի կողմից ներկայումս վերահսկվող տարածքներում: Պատմական այս պահը բարենպաստ հնարավորություններ է ստեղծել ԼՂՀ հակամարտության հարցում վերջակետ դնելու համար»,-ասվում է հայտարարության մեջ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |