Սերգեյ Միրոնով. Ռուսաստանը պարտավոր է վերանայել իր վերաբերմունքը հետխորհրդային տարածքի չճանաչված կազմավորումների հանդեպ18 փետրվարի 2008 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Պետդուման եւ Դաշնության Խորհուրդը փետրվարի 18-ին համատեղ որոշում են կայացրել Կոսովոյի կողմից միակողմանի անկախության հռչակման առնչությամբ: Ինչպես հաղորդել է Դաշնության Խորհրդի խոսնակ Սերգեյ Միրոնովը, հայտարարության մեջ ասվում է, որ տեղի է ունեցել «միջազգային իրավունքի նորմերի ոտնահարում, ինչպես նաեւ փաստորեն լիովին անտեսվել են ՄԱԿ-ի բոլոր սկզբունքները»: Նրա խոսքերով, հայտարարության նպատակն է Կոսովոյի անկախության նախաձեռնողների եւ կողմնակիցների ուշադրությունը հրավիրել այդ գործընթացի բացասական հետեւանքների վրա: «Մեր հայտարարությունը ուղղակի խորհրդարանականների խոսքեր չեն, այլ պետական դիրքորոշում է»,-հավելել է Միրոնովը: Խոսնակը հավելել է նաեւ, որ Ռուսաստանը պարտավոր է վերանայել իր վերաբերմունքը հետխորհրդային տարածքի չճանաչված կազմավորումների հանդեպ», հաղորդում է Լենտա.ռու-ն: Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին Կոսովոյի խորհրդարանը միաձայն քվեարկել է Սերբիայից երկրամասի անջատման օգտին եւ միակողմանի կարգով անկախություն է հռչակել: Սերբիան հայտարարել է, որ ոչ մի դեպքում չի ճանաչի Պրիշտինայի որոշումը: Սերբական ոստիկանությունն արդեն իսկ մեղադրել է Կոսովոյի առաջնորդներին «Սերբիայի տարածքում կեղծ պետություն հռչակելու» համար եւ մեղադրանք ներկայացրել նախագահին, վարչապետին եւ խոսնակին քրեական հոդվածով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |