Սերժ Սարգսյան. Ղարաբաղն ու Կոսովոն տարբեր ուղիներով են գնացել դեպի անկախություն18 փետրվարի 2008 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Կոսովոյի անկախության հռչակումը նախադեպ չէ Լեռնային Ղարաբաղի համար, սակայն միեւնույն ժամանակ, Կոսովոյից դրական ազդակ է ստացվել ԼՂՀ բնակչության իրավունքների պաշտպանության հարցում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, Ղարաբաղն ու Կոսովոն տարբեր ուղիներով են գնացել դեպի անկախություն: «Լեռնային Ղարաբաղն անկախ է արդեն շուրջ 17 տարի, թեեւ դա դեռեւս ոչ ոք չի ճանաչել: ԽՍՀՄ օրենքները թույլ էին տալիս դուրս գալ Խորհրդային Միության կազմից, եւ երբ Ադրբեջանը դուրս եկավ ԽՍՀՄ կազմից, ապա Ղարաբաղը օգտվեց դրանից եւ հռչակեց իր անկախությունը»,-ասել է Սարգսյանը, հաղորդում է «Ռոյթերսը»:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |