Էժան ավիատոմսեր «Արմենիայից». Թել Ավիվից, Բեյրութից Երևան հասնելը մոտ 150 եվրո կարժենա![]() 27 հոկտեմբերի 2017 - 11:04 AMT PanARMENIAN.Net - «Արմենիա» ավիաընկերությունը, Ամանորին ընդառաջ, մշակել է նոր սակագնային քաղաքականություն: Ավիաընկերության դեպի Հայաստան բոլոր կանոնավոր չվերթերի տոմսերը կլինեն ավելի մատչելի: Մասնավորապես` Թել Ավիվից Երևան դեկտեմբերի 31-ին, իսկ վերադարձի տոմսը հունվարի 4-ին կամ 7-ին գնելու դեպքում «Արմենիայի» ուղևորները կվճարեն ընդամենը 148 եվրոյին համարժեք դրամ: Նշենք, որ տվյալ ուղղության համար առաջարկվող այս գինն ամենացածրն է այս ուղղության համար երբևէ առաջարկվածներից: Վաճառքում արդեն առկա են 55 եվրո գնով` Միներալնիե Վոդիից Երևան և 95 եվրո` Երևանից Միներալնիե Վոդիի չվերթերի տոմսերը, որոնք գործում են դեկտեմբերի 7-ից սկսած բոլոր չվերթերի համար: Վորոնեժից Երևան տոմսերը կարժենան 49 , 85 կամ 129 եվրոյին համարժեք դրամ, հայտնում է Yerkir.am-ը: Ամանորի ևս մեկ նորամուծությունը Բեյրութ-Երևան և հակառակ ուղղության համար հաստատված նոր սակագներն են: Հատկանշական է, որ դեռևս մի քանի տարի առաջ այս ուղղությամբ ավիատոմսերի գները ամառվա և Ամանորի սեզոնին ռեկորդային բարձր էին՝ հասնելով մինչև 500 եվրոյին համարժեք դրամի: Դեկտեմբերի 18-ից Բեյրութից Երևան չվերթերի տոմսերը հասանելի կլինեն 140 եվրոյին համարժեք դրամով, իսկ Երևանից Բեյրութ տոմսերը` սկսած 148 եվրոյով: «Այս կերպ մենք փորձում ենք մեր ներդրումն ունենալ զբոսաշրջության զարգացման գործում: Ցանկանում ենք, որ նշված երկրներից մեր ազգակիցներն ու զբոսաշրջիկները ժամանեն Հայաստան և դիմավորեն Նոր տարին այստեղ», - նշել է ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը: «Արմենիա» ավիաընկերությունը հիմնադրվել 2015 թվականի դեկտեմբերին: Առաջին չվերթն իրականացվել է 2016 թվականի հուլիսի 7-ին՝ Լառնակա: Ավիաընկերությունը տարբեր ուղղություններով կանոնավոր չվերթեր է գործարկել՝ Բեյրութ, Թել Ավիվ, Միներալնիե Վոդի,Վորոնեժ։ Բացի դա` «Արմենիայի» օդանավերը չարտերային ուղևորափոխադրումներ են իրականացում Թեհրան, Սալոնիկ, Բարսելոնա, Տիվատ, Ռոդոս, Կորֆու, Հերակլիոն, Բաղդադ, Էրբիլ, Վենետիկ, Հռոմ, Շարմ էլ Շեյխ։ Ուղևորների հարմարավետության համար գործարկվել է www.armeniafly.com կայքը, որտեղից կարելի է ձեռք բերել ավիաընկերության բոլոր կանոնավոր չվերթերի տոմսերը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |