Ռոբերտ Քոչարյան. Ես քվեարկել եմ կայունության եւ Հայաստանի բարգավաճման օգտին19 փետրվարի 2008 - 13:20 AMT PanARMENIAN.Net - «Ես կարծում եմ, ոչ ոք կասկած չունի այն հարցում, թե ում եմ տվել ես իմ ձայնը: Ես քվեարկել եմ կայունության եւ Հայաստանի բարգավաճման օգտին»,-հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը քվեարկությունից հետո: Նրա խոսքերով, նախագահական ընտրությունները փորձություն են Հայաստանի համար: «Ամեն մի ընտրություն փորձություն է, որից մենք պետք է դուրս գանք ավելի հզորացած: Համոզված եմ, որ այս ընտրություններն այդպիսին են լինելու: Ժողովրդավարության ամրապնդման տեսակետից Հայաստանը հերթական առաջընթացը կգրանցի»,-ընդգծել է ՀՀ նախագահը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ չի կարող կանխագուշակել կլինի արդյոք նախագահական ընտրությունների երկրորդ փուլ: «Ցանկալի կլիներ, որ ամեն ինչ ավարտվեր մեկ փուլով»,-ասել է Քոչարյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |