Ժամը 11:00-ի տվյալներով Հայաստանում քվեարկել է ընտրողների 11,2 տոկոսը

PanARMENIAN.Net - Ժամը 11:00-ի տվյալներով Հայաստանում նախագահական ընտրություններին մասնակցել են 265.533 ընտրողներ կամ ձայնի իրավունք ունեցողների 11,2 տոկոսը: Այդ մասին հայտարարել է ԿԸՀ քարտուղար Համլետ Աբրահամյանը:



Հայաստանի ԿԸՀ-ն ուղիղ եթեր դուրս կգա յուրաքանչյուր երեք ժամը մեկ, իսկ 24:00-ից հետո քվեարկության արդյունքները կտրամադրվեն յուրաքանչյուր ժամը մեկ: Ընտրատեղամասերը կփակվեն 20:00-ին: Ըստ Ոստիկանության պաշտոնական տվյալների, համահանրապետական ընտրություններին կարող են մասնակցել 2 328 320 ընտրողներ: Ընտրություններին հետեւելու են շուրջ 14 հազար դիտորդներ 39 տեղական եւ 6 միջազգային կազմակերպություններից:



Ըստ հայկական օրենսդրության ընտրությունների նախնական արդյունքները հայտնի կդառնան փետրվարի 20:00-ից ոչ ուշ, իսկ վերջնական արդյունքը` յոթ օր անց:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---