Սաուդյան Արաբիայի կանանց թույլատրվել է մարզադաշտ այցելել![]() 30 հոկտեմբերի 2017 - 10:58 AMT PanARMENIAN.Net - 2018-ից Սաուդյան Արաբիայի կանայք կկարողանան ներկա գտնվել մարզական միջոցառումներին Էր Ռիադում, Էդ Դամամում և Ջեդում: Ինչպես հայտնել է երկրի Սպորտի գլխավոր վարչության նախագահ Թուրքի աշ Շեյխը, վերոնշյալ քաղաքների ստադիոնները կվերակառուցեն, որպեսզի կանայք ևս կարողանան այցելել, գրում է Lenta.ru-ն Arab News-ի վրա հղումով: Նշվում է, որ կանայք պետք է ընտանիքների հետ լինեն: Ըստ Սաուդյան Արաբիայի օրենքների, կանայք իրավունք ունեն տնից դուրս գալ միայն բարեկամ տղամարդկանց ուղեկցությամբ: Ինչպես նշում է պարբերականը, առաջին անգամ նրանց թույլատրվեց ընտանիքների հետ մարզադաշտ գալ 2017-ի սեպտեմբերին՝ Ազգային օրվա միջոցառմանը: Մինչ այդ մարզական միջոցումներ այցելելու իրավունքը վերապահված էր միայն տղամարդկանց: 2017-ի սեպտեմբերին Սաուդյան Արաբիան վերացրեց ավտոմեքենա վարելու արգելքը կանանց համար: Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն հաջորդ տարվա կեսին: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |