Արմավիրում պատանդված երեխային անվնաս դուրս են հանել. Պատանդառուն հիվանդանոցում է![]() 30 հոկտեմբերի 2017 - 20:45 AMT PanARMENIAN.Net - Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզ ներխուժած անձն իրավապահների հետ բանակցությունների արդյունքում պատանդ վերցրած երեխային բաց է թողել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը: Բանակցությունների ընթացքում ոստիկանության ծառայողներին հաջողվել է երեխային անվնաս հանել սենյակից, որտեղ նա պահվում էր, ինչից հետո կիրառվել է հատուկ միջոց։ Պատանդառուն փորձել է վնասել ինքն իրեն, ինչը ոստիկանները կանխել են: Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ այս պահին բուժօգնություն է ցուցաբերվում։ Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 16:25-ին, ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ դանակով զինված ներխուժել է Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզ: Ներս խուժած անձը դանակի սպառնալիքով մանկապարտեզում էր պահում մեկ երեխայի: Մանկապարտեզ խուժած տղամարդու հետ բանակցություններ են վարել իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |