«Կասպերսկու լաբորատորիան» հայտնել է ՀՀ բանկերի դեմ նոր թիրախային կիբերհարձակման մասին![]() 1 նոյեմբերի 2017 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Հակավիրուսային «Կասպերսկու լաբորատորիան» հայտնել է ՀՀ և ՌԴ բանկերի դեմ նոր թիրախային կիբերգրոհի մասին: Այդ մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Ինչպես պարզել են «Կասպերսկու լաբորատորիայի» փորձագետները, նոր թիրախային հարձակումն իրականացվել է Հայաստանի, Ռուսատսանի, Մալայզիայի ֆինանսական կազմակերպությունների դեմ: Առաջին ալիքը եղել է 2017-ի հուլիսին, նորն իրականացվում է այժմ, գրում է Gazeta.ru-ն: «Աննկատ լինելու և գաղտնի մնալու իր հատկության համար հարձակումը կոչվել է Silence («Լռություն»)»,-ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Ըստ փորձագետների, վարակումը կատարվում է թիրախային ֆիշինգային նամակների միջոցով, որոնք վնասակար հավելվածներ ունեն: Արդեն վարակված հաստատություններում հանցագործները հաղորդագրություններ են ուղարկում իրական աշխատակիցների անունից՝ դրանով իսկ զերծ մնալով կասկածներից: «Նամակները վնասակար հավելվածներ ունեն .chm...ձևաչափով: Արդյունքում, հավելվածն ուղղակի բացելու դեպքում, համակարգիչն արդեն վարակվում է տրոյական վիրուսի մի քանի մոդուլներով»,-ասվում է հաղորդագրության մեջ: Կիբերհարձակման վերջնական թիրախը սարքի մասին տեղեկատվության հավաքագրումն է և դրա ուղարկումը համապատասխան սերվերին: Ընդ որում, բոլոր մոդուլները գործարկվում են՝ քողարկվելով որպես Windows-ի ծառայություններ: Արդյունքում հանցագործները հնարավորություն են ստանում ուսումնասիրելու բանկի ենթակառուցվածքները, հետևել աշխատակիցներին, օրինակ, մոնիտորի էկրանից տեսագրելով ամենօրյա աշխատանքային գործունեությունը՝ գրանցել աշխատակցի ակտիվությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |