Երևանն ու Մոսկվան մտադիր են համատեղ ներդրումային հիմնադրամ ստեղծել ՏՏ ոլորտում

Երևանն ու Մոսկվան մտադիր են համատեղ ներդրումային հիմնադրամ ստեղծել ՏՏ ոլորտում

PanARMENIAN.Net - Երևանն ու Մոսկվան աշխատում են համատեղ ներդրումային հիմնադրամի ստեղծման վրա, որի միջոցները կարող են ուղղվել այդ թվում նաև ՏՏ ոլորտի և էներգետիկայի ոլորտում նախագծերի ֆինանսավորման համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ինչ վերաբերում է ռուս-հայկական հիմնադրամին, մենք շարունակում ենք աշխատանքը: Վերջերս ներդրումային հիմնադրամի ներկայացուցիչներն այցելել էին Հայաստան: Եթե խոսելու լինենք ներդրումների համար ոլորտների մասին, ապա դա ՏՏ ոլորտն է, էներգետիկան, բարձ տեխնոլոգիաները...Այժմ կողմերն աշխատում են ճանապարհային քարտեզի վրա»,-ասել է Սարգսյանը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծման նախագիծը ներկայացվել է 2017-ի հունվարին: Հիմնադրամը կֆինանսավորի այն ոլորտները, որոնք կարող են ապահովել ապրանքաշրջանառության աճը ՀՀ և ՌԴ միջև, նպաստել արդյունաբերական կոոպերացիային:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---