ԱՄՆ-ում գարեջուր կարտադրեն մարիխուանայի հավելումով![]() 1 նոյեմբերի 2017 - 12:15 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում գարեջուր կարտադրեն մարիխուանայի հավելումով: Ամերիկյան շուկայում Corona գարեջրի դիստրիբյուտոր հանդիսացող Constellation Brands ընկերությունը գնում է Կանադայում կանեփ արտադրող Canopy Growth ընկերության բաժնետոմսերի 9,9 տոկոսը: Այդ մասին հայտնում է Constellation մամուլի ծառայությունը: Գործարքի գումարը 191 մլն դոլար է: Constellation-ը մտադիր է իր տեղը գրավել հեռանկարային շուկայում: Ընկերությունում կարծում են, որ ապագայում մարիխուանան կօրինականացվի ԱՄՆ ամբողջ տարածքում: «Մեր ընկերության հաջողությունը նախնական փուլում սպառողական միտումներն ի հայտ բերելու մեջ է»,-ասել է ընկերության ղեկավար Ռոբ Սանդսը, գրում է Lenta.ru-ն: Հունվարին ArcView Market Research հետազոտական խումբը հաշվետվություն էր հրապարակել, որի համաձայն ԱՄՆ և Կանադայի բնակիչները 2016-ին ծախսել են 53,3 մլրդ դոլար մարիխուանա գնելու համար՝ ներառյալ օրինական գնումները բուժնպատակներով: Մարիխուանայի օգտագործումը բժշկական նպատակներով օրինականացված է մի քանի երկրներում՝ Իտալիայում, Չեխիայում, ԱՄՆ 26 նահանգում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |