Սարգսյան. ՀՀ-ն պատրաստ է մրցակցել ՌԴ լոլիկ արտահանողների հետ![]() 1 նոյեմբերի 2017 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը պատրաստ է մրցակցել ռուսական շուկայում այժմ իշխող լոլիկի մատակարարների հետ և նույնիսկ «նեղել» նրանց: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Անպայամն»,-այսպես է նա պատասխանել այն հարցին, թե պատրաստ է արդյոք Հայաստանը նեղել լավ հայտնի արտադրողներին ռուսական շուկայում, գրում է ՌԻԱ Նովոստին Ըստ «Սպայկա» ընկերության տվյալների, 2016-2017թթ. ջերմոցային լոլիկի արտահանումը Հայաստանից հասել է տարեկան 30.000 տոննայի: «Հասկանում եք, երբ խնդիրներ են առաջանում ոմանց համար, երբեմն դա նոր հնարավորություններ է տալիս մյուսներին: Հենց այդ հնարավորությունից էլ մենք օգտվեցինք 2016-ին: Ռուսաստանում ևս զարգանում է այդ ոլորտը, սակայն շուկան այնքան մեծ է, որ արտադրողների քանակի ավելացումն այստեղ ոչ ոքի չի խանգարի, դա միայն օգուտ կբերի»,-ասել է ՀՀ նախագահը: Սիրիայի երկնքում ռուսական Սու-24-ի կործանումից հետո, ՌԴ-ն մի շարք արգելքներ սահմանեց թուրք արտադրողների համար, որից թուրքական լոլիկի ներկրման արգելքն ամենաերկարն էր՝ 1 տարի 10 ամիս: Ավելի ուշ Ռոսսելխոզնադզորը թույլատրեց թուրքական լոլիկի ներկրումը 3 ձեռնարկությունից, որտեղ ռուսական կողմը տեսչական ստուգում էր անցկացրել: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |