The Spectator. Ինչպես է վերածնվում Հայաստանի գինեգործությունը![]() 2 նոյեմբերի 2017 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Գրող և գինու սիրահար Հենրի Ջեֆրիսը վերջերս Հայաստան կատարած այցի ընթացքում բացահայտել է Հայաստանի գինեգործական հարուստ ավանդույթները: The Spectator-ում հեղինակը պատմել է հայկական գինու պատրաստման հնագույն տեխնոլոգիայի մասին: «Վայոց ձորի մարզում՝ դեպի Իրան տանող մայրուղու յուրաքանչյուր 100 մետրի վրա լոլիկ, ձմերուկ և Coca-Cola են վաճառում: Երբ մոտենում ես, պարզվում է, որ, խորամանկորեն, Coca-Cola-ի շշերի մեջ կարմիր գինի է լցված, որն աննկատ տեղփոխվում է Իրան»,- գրում է հեղինակը: Վայոց ձորում գրողը համտեսել է խաղողի տարբեր տեսակներից պատրաստված հայկական գինի: «Զորիկ և Երազ Ղարիբյանները գինին պատրաստում են միևնույն՝ խաղողի արենի տեսակից, սակայն ստանում են բոլորովին տարբեր համ ունեցող գինիներ: Գինու համտեսի մոտակա «Զորահ» սրահում մատուցվող կարմիր «Կարաս» գինին Լոնդոնի խանութներում վաճառվում է £25 –ով»,-գրում է Հենրի Ջեֆրիսը: «Զորահ»-ի երկու հիմնադիրներ էլ՝ Զորիկն ու Երազը, սփյուռքահայեր են: Նրանք ցանկանում էին խաղողի այգիներ ձեռք բերել Իտալիայի Տոսկանա նահանգում, սակայն 1998 թվականին հայրենիք այցից հետո, որոշեցին գինեգործությամբ զբաղվել Հայաստանում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |