Շախմատի ԵԱ. Տղամարդիկ Հունգարիայի հետ ոչ ոքիից հետո կխաղան Ադրբեջանի հետ![]() 2 նոյեմբերի 2017 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տղամարդկանց հավաքականը շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրում ոչ ոքի է խաղացել Հունգարիայի թիմի հետ՝ 2:2: Իրենց պարտիաները ոչ ոքի են ավարտել Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: Շախմատի Եվրոպայի առաջնությունում նոյեմբերի 2-ին հանգստյան օր է: Նոյեմբերի 3-ին կայանալիք 6-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կհանդիպի Ադրբեջանի թիմի հետ: Հինգերորդ տուրից հետո ՀՀ ընտրանին զբաղեցնում է 4-րդ տեղը: Հայաստանի կանանց հավաքականը խոշոր՝ 0:4 հաշվով զիջել է Վրաստանի թիմին: Պարտություն են կրել Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը և Մարիա Կուրսովան: Կանանց հավաքականը Վրաստանին պարտվելուց հետո նահանջել է 13-րդ հորիզոնական և նոյեմբերի 3-ին կխաղա Հունգարիայի թիմի հետ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |