Հոկտեմբերի 27-ի գործով դատապարտված Էդիկ Գրիգորյանը մահացել է 3 նոյեմբերի 2017 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի լույս 3-ի գիշերը Նուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է հոկտեմբերի 27-ի ահաբեկչության մասնակից Էդիկ Գրիգորյանը: Այս տեղեկությունը հաստատել է ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը, հայտնում է Forrights.am-ը: Էդիկ Գրիգորյանը գիշերը բողոքել է սրտի շրջանում ունեցած ցավերից, շտապ օգնություն է հրավիրվել և նրան տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ և գրանցվել է նրա կենսաբանական մահը: Ըստ որոշ տեղեկությունների, երկու տարի առաջ Էդիկ Գրիգորյանը սրտի վիրահատություն էր տարել: 2017-ին լրացավ 18-րդ տարելիցն այն օրից, երբ կրակոցներ հնչեցին Ազգային ժողովում:1999-ի հոկտեմբերի 27-ին դահլիճ ներխուժած հանցագործները հրազենից կրակ բացեցին Ազգային ժողովի և կառավարության ղեկավարների և անդամների վրա: Ահաբեկչության զոհ դարձան վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավոր Արմեն Արմենակյանը և Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, պատգամավոր Միքայել Քոթանյանը: Հանցագործներն էին` նախկին լրագրող Նաիրի Հունանյանը, որը որոշ ժամանակ աշխատել էր Հայաստանի հեռուստատեսությունում, նրա եղբայրը` Կարեն Հունանյանը, և նրանց քեռին` Վռամ Գալստյանը, ինչպես նաև` իր հայացքները կիսող ընկերները` Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը, Էդիկ Գրիգորյանը, Համլետ Ստեփանյանը: Դատավարությունը սկսվեց 2001 թվականի փետրվարի 15-ին և ավարտվեց 2003-ին: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty Int.–ը կոչ է արել Բաքվին ազատ արձակել Իբադօղլուին և մյուս ակտիվիստներին «Նրա կալանքը վկայում է Ադրբեջանում այլախոհների սիստեմատիկ հետապնդումների մասին»,–ասվում է նամակում։ Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար է նշանակվել փոխնախարար Քանիին Նա այդ պաշտոնում կփոխարինի վթարից զոհված Աբդոլլահիանին Team Solutions-ը ներկայացրել է «Զանգեզոր» ծրագիրը 4Future Banking միջազգային համաժողովին Team Solutions-ը հանդիսանում է Թիմ ընկերությունների խմբի մաս Մարությանը պատրաստ է հանդիպել Բագրատ սրբազանին՝ դրական է գնահատում յուրաքանչյուր դեմոկրատական խաղաղ պրոցես Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը այլևս անելիք չունեն և պետք է հեռանան |