CNN Greece-ը փաստագրական ֆիլմ է նկարահանել Արցախի մասին (վիդեո)

CNN Greece-ը փաստագրական ֆիլմ է նկարահանել Արցախի մասին

PanARMENIAN.Net - CNN-ի հունական ծառայությունը 26 րոպե տևողությամբ փաստագրական ֆիլմ է նկարահանել Արցախի և ԼՂ հակամարտության մասին:

«Արցախը երկար տարիներ ապրում է պատերազմի և խաղաղություն միջև»,-պատմում է ֆիլմը:

Ֆիլմում Արցախը բացահայտվում է լրագրողների, երիտասարդների պատմությունների միջոցով, ինչպես նաև ներկայացվում է Արցախի տարածքն ականազերծող HALO Trust միջազգային հասարակական կազմակերպության գործունեությունն այստեղ:

Մարտակերտի առաջնագծի զինվորները ֆիլմի առանցքում են:

Ֆիլմում ներառված են նաև հարցազրույցներ Արցախի նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանի և Լևոն Մնացականյանի հետ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---