Լավրով. ԵԱՀԿ ՄԽ-ն կարևոր դեր ունի ԼՂ կարգավորման գործում![]() 3 նոյեմբերի 2017 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը սատարում է ԵԱՀԿՄինսկի խմբի ջանքերին ղարաբաղյան կարգավորման գործում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հանդիպմանն ընդառաջ: Գրեմինգերը ԵԱՀԿ նախագահ է նշանակվել հուլիսին՝ փոխարինելով Լամբերտո Զանիերին, որը ստանձնել է ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների գծով գերագույն հանձնակատարի պաշտոնը: Ինքը Լավրովը բանակցություններից առաջ հայտարարել է, որ «ԼՂ կարգավորման գործում կողմերի հետ մեկտեղ հիմնական դերակատարություն ունեն նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները»: Լավրովը նաև նշել է ռուսական կողմի շահագրգռվածությունը ԵԱՀԿ առավել ակտիվ դերակատարության և այն հարցերում, որոնք առնչվում են «Անդրկովկասում, Բալկաններում կայունության վերաբերյալ Ժնևյան բանավեճերին»: «Շեշտում եմ մեր աջակցությունը ԵԱՀԿ դերակատարությանը ղարաբաղյան և մերձդնեստրյան հիմնահարցերում, Անդրկովկասում կայունության վերաբերյալ Ժնևյան բանավեճերում, ինչպես նաև կառուցողական գործունեությանը Բալկաններում»: Բանակցությունները կայանալու են նոյեմբերի 3-ին Մոսկվայում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |