ՀՀ նախագահ. Շահագրգռված ենք խորացնելու Հնդկաստանի հետ հարաբերությունները![]() 3 նոյեմբերի 2017 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը շահագրգռված է խորացնելու Հնդկաստանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հնդկաստան վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպմանը: Նախագահ Սերժ Սարգսյանը Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում նոյեկմբերի 3-ին հանդիպում է ունեցել վարչապետ Նարենդրա Մոդիի հետ: Հանդիպման սկզբում վարչապետ Մոդին շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին այցի հրավերն ընդունելու և համաժողովին մասնակցելու համար` հույս հայտնելով, որ նախագահ Սարգսյանի այցը նոր խթան կհաղորդի հայ-հնդկական հարաբերություններին և կբարձրացնի դրանք նոր մակարդակի: Վարչապետը նշել է, որ եվրասիական տարածքում Հայաստանը հանդիսանում է Հնդկաստանի վստահելի և կարևոր գործընկերը: Նրա խոսքով, հայ վաճառականները առաջիններից էին, որ եկան Հնդկաստան և խթանեցին առևտրային կապերը Հնդկաստանի ու տարբեր երկրների միջև: Հնդկաստանի վարչապետը շնորհավորել է նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանում հաջողությամբ կայացած սահմանադրական փոփոխությունների արդյունքում խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու, ինչպես նաև խորհրդարանական ընտրություններում ՀՀ նախագահի գլխավորած Հանրապետական կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ: Սերժ Սարգսյանն իր տպավորություններն է ներկայացրել առավոտյան բացված Հնդկաստանի պարենի համաշխարհային համաժողովից և ցուցահանդեսից: Նախագահն ընդգծել է, որ հիացած է աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկը համարվող Հնդկաստանի հաջողություններով` հատկապես սննդարդյունաբերության բնագավառում գրանցած առաջընթացով և ընդգծել, որ Հայաստանը խորապես շահագրգռված է Հնդկաստանի հետ խորացնելու հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար: Նշելով, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերություններն ամենաամուր հիմքն են երկու երկրների միջպետական հարաբերությունների զարգացման համար, նախագահը հույս է հայտնել, որ իր այցելությունը նոր շունչ կհաղորդի հայ-հնդկական դարավոր բարեկամությանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Փոխգործակցության ընդլայնման հարցում Սերժ Սարգսյանը և Նարենդրա Մոդին կարևորել են Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը` անհրաժեշտ համարելով հանձնաժողովի նիստերը համալրել նոր, առավել թիրախավորված օրակարգով: Նախագահը նշել է, որ Հայաստանը պատրաստ է նպաստավոր պայմաններ ապահովել հնդկական ընկերությունների գործունեության համար: Նախագահը նաև հնդկական կողմի ուշադրությունն է հրավիրել Իրանի հետ Հայաստանի սահմանին ստեղծվող Մեղրիի ազատ տնտեսական գոտու վրա, որը ևս կարող է համագործակցության արդյունավետ հարթակ դառնալ: Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, ըստ նախագահ Սարգսյանի, փոխգործակցության արդյունքում բարեկամ Հնդկաստանին ևս անարգել մուտք կապահովի այդ հսկայական շուկա: Հանդիպմանն անդրադարձ է եղել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և հեռանկարային մի շարք ոլորտներում ու տնտեսության առանձին ճյուղերում, ինչպիսիք են օրինակ` ոսկեգործությունը, ադամանդագործությունը, դեղագործությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, սննդի վերամշակման արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, կրթությունը, գիտությունը և մշակույթը, փորձի փոխանակում ու ակտիվ համագործակցություն իրականացնելու հնարավորություններին: Նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Նարենդրա Մոդին գոհունակությամբ են նշել, որ երկու երկրների միջև առկա է ակտիվ համագործակցություն նաև բազմակողմ ձևաչափով, ինչը լավագույնս դրսևորվում է միջազգային կազմակերպություններում փոխադարձ աջակցությամբ: Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակին և առկա մարտահրավերներին, այդ թվում` ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին: Հանդիպման ավարտին նախագահ Սարգսյանը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի մատյանում, նշելով, որ երախտապարտ է այն ջերմ ընդունելության համար, որին արժանանում է բարեկամ Հնդկաստանում, որի հետ Հայաստանը կիսում է ժողովրդավարության ու համամարդկային բարձր արժեքները: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |