Թուրքիայում զբոսայգու ցուցանակի վրայից ջնջել են հայ երաժշտի անունը![]() 3 նոյեմբերի 2017 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի հարավարևելյան Բաթման քաղաքում հայտնի հայ երաժիշտ Արամ Տիգրանի անունը կրող զբոսայգու ցուցանակից ջնջել են նրա անունը: Թուրքական Evrensel լրատվական կայքի փոխանցմամբ՝ անհայտ անձինք զբոսայգու մուտքի մոտ տեղադրված ցուցանակի վրա ներկ են քսել և ծածկել երաժշտի անունը: Լրատվամիջոցը հաղորդում է, որ նախկինում նույնպես գրանցվել է նման դեպք, երբ Արամ Տիգրանի անունը ջնջելու հետ մեկտեղ, հեռացրել են նաև նրա նկարը: Անունը զբոսայգու ցուցանակի վրա վերականգնվել է հասարակական ճնշման արդյունքում, սակայն երաժշտի նկարը այդպես էլ չեն վերկանագնել: Արամ Տիգրանը ծնվել է Սիրիայի հյուսիսային Ղամիշլի քաղաքում: Նա Թուրքիայում հայտնի երգիչ և երաժիշտ է: Ձայնագրել է մոտ 230 երգ՝ հայերենոն, քրդերենով, արաբերենով, հունարենով: Մահացել է Աթենքում 2009 թվականին: Թուրքական իշխանությունների արգելքով՝ անկատար է մնացել երաժշտի՝ Դիարբեքիրի հայկական գերեզմանոցում հուղարկավորվելու ցանկությունը: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |