2018-ին մոտ 600 հայի անուն կուղարկվի Մարս![]() 3 նոյեմբերի 2017 - 17:54 AMT PanARMENIAN.Net - 2018-ին NASA-ն Մարս կուղարկի InSight հետազոտող զոնդը, որտեղ սիլիկոնային չիպ տեղադրված կլինի ակցիային մասնակցելու ցանկություն հայտնած մարդկանց անուններով: Մասնակիցների թվում 590 հայ կա Հայաստանից, որոնք հասցրել են գրանցվել NASA-ի կայքում և ուղարկել իրենց տվյալները: Ընդհանուր առմամբ ակցիային մասնկցել է 2,4 մլն մարդ, այդ թվում առավելագույն քանակը ԱՄՆ-ից՝ 653.000: Գրանցվածների թվում 260.000 չինացի կա, 63.500 ռուսաստանցի: Բոլոր մասնակիցների անունները Մարս կհասնեն 2018-ին: Անունների նման հավաքագրում առաջին անգամ անցկացվել է 2015-ին, այն ժամանակ հավաքվեց 827.000 անուն: 2017-ի հոկտեմբերի սկզբին գործակալությունը երկրորդ փուլը մեկնարկեց, որն ավարտվել է նոյեմբերի 1-ին: Այժմ հայտերի ընդունումը դադարեցրվել է, սակայն կարելի է թողնել էլփոստի հասեն և NASA-ն կիրազեկի հաջորդ փուլի ժամանակ: InSight զոնդը Մարս կհասնի 2018-ին նոյեմբերին: Այն մոլորակի վրա սեյսմագիր սարք է տեղադրելու՝ հետևելու համար ներքին ապարների շարժին ու երկնաքարերի հարվածներին: Դա կօգնի գիտնականներին ավելին իմանալ մոլորակի կառուցվածքի մասին: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |