Թուրքիայում հայ զինվորի սպանության գործը կվերաքննվի

Թուրքիայում հայ զինվորի սպանության գործը կվերաքննվի

PanARMENIAN.Net - Թուրքիայի զինված ուժերում պարտադիր ծառայության ժամանակ 2011թ. ապրիլի 24-ին սպանված հայազգի Սևակ Բալըքչըի գործը 6 տարի անց կրկին կքննվի, սակայն այս անգամ՝ քաղաքացիական դատարանում:

Սևակ Բալըքչըի պանության գործով դատական առաջին նիստը տեղի կունենա 2018թ. փետրվարի 8-ին, Թուրքիայի Բաթման նահանգի Քոզլուք շրջանի դատարանում, հայտնում է Ermenihaber-ը Haberturk լրատվամիջոցի վրա հղումով:

Բալըքչըն սպանվել էր 2011թ. ապրիլի 24-ին թուրք զինվոր Քըվանչ Աղաօղլուի արձակած կրակից: Վերջինս դատապարտվել էր 4.5 տարվա ազատազրկման:

2013թ. դատարանի կողմից ընդունված որոշմամբ՝ Աղաօղլուն ոչ թե դիտավորյալ, այլ՝ զենքի հետ անփույթ վարվելու հետևանքով էր սպանել Սևակին: Սակայն Բալըքչը ընտանիքը, դիմելով վճռաբեկ ռազմական դատարան, բողոքարկել էր վերոնշյալ որոշումը: Դատարանը բավարարել էր ընտանիքի բողոքը և գործը հետ էր ուղարկել դատարան:

Քանի որ Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրում վերացվեցին բոլոր ռազմական դատարանները, հայազգի զինվորի գործը քննվելու է քաղաքացիական դատարանում:

Բալըքչըի ծնողները համոզված են, որ իրենց որդին սպանվել է ազգային թշնամանքի հողի վրա:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---