ՀՀ-ում ամուսնալուծությունների թիվն աճել է, ամուսնություններինը՝ նվազել![]() 3 նոյեմբերի 2017 - 19:17 AMT PanARMENIAN.Net - 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում 2963 ամուսնալուծություն է գրանցվել: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ ՀՀ-ում յուրաքանչյուր 1000 ամուսնության մեջ գրանցվել է 263 ամուսնալուծություն: 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ամուսնալուծությունների ցուցանիշն աճել է 10,5%-ով, իսկ 2015-ի նկատմամբ՝ 5,9%-ով: 2017-ին գրանցվել է 11.265 ամուսնություն, ինչը 7%-ով քիչ է 2016-ի 12.088-ից: Հայաստանում մշտական բնակչության միջին տարիքը տարեսկզբին կազմել է 36,2 տարի, 2016-ին՝ 35,9: Տղամարդկանց համար միջին տարիքը կազմում է 34,3, (2016-ին՝ 34,1), իսկ կանանց համար` 38 տարին (2016-ին 37,6): Այս տարվա հունվար-սեպտեմբերին բնակչության կենսունակության գործակիցը` ծնվածների և մահվան դեպքերի հարաբերակցությունը, կազմել է 133.9%, 2016-ի նույն ժամանակաշրջանի՝ 145.5%-ի համեմատ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |