Netflix-ը խզել է գործակցությունը Քևին Սփեյսիի հետ![]() 4 նոյեմբերի 2017 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Netflix ընկերությունը հայտարարել է, որ խզում է գործակցությունը դերասան Քևին Սփեյսիի հետ, որին մեղադրում են սեքսուալ ոտնձգությունների մեջ: Ընկերությունը հայտարարել է, որ հրաժարվում է ցանկացած համատեղ աշխատանքից դերասանի հետ: Ավելի վաղ Netflix-ն անորոշ ժամանակով դադարեցրել էր «Թղթե տնակ» սերիալի արտադրությունը, որտեղ Սփեյսին կատարում էր գլխավոր դերերից մեկը, ինչպես նաև գործադիր պրոդյուսերն էր: «Netflix-ը չի մասնակցի «Թղթե տնակ» սերիալի հետագա արտադրությանը Սփեյսիի մասնակցությամբ: Մենք նաև որոշել ենք, որ չենք շարունակի աշխատանքը «Գոռ» ֆիլմի վրա, որտեղ Սփեյսին նույնպես հանդես էր գալիս որպես դերասան ու պրոդյուսեր»,-ասվում է ընկերության հայտարարության մեջ, գրում է BBC-ին: Ավելի վաղ հայտնի դաևձավ, որ միջազգային հեռուստատեսային ակադեմիան հրաժարվել է հայտնի դերասան Քևին Սփեյսիին հանձնել «Էմմի» մրցանակը, որը նա պետք է ստանար հեռուստատեսության ասպարեզում իր ավանդի համար: Պատճառը դերասանի դեմ առաջ քաշված մանկապղծության մեղադրանքն է՝ անչափահասի հանդեպ սեռական բնույթի ոտնձգությունների համար: Հոկտեմբերի 30-ին Սփեյսին հայտարարեց, որ հարաբերություններ է ունեցել ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց հետ, սակայն այժմ նա կատարել է իր ընտրությունը՝ «ապրելու է որպես միասեռական»: Այս բացահայտման պատճառը «Սթարտրեկ» սերիալի դերասան Էնթոնի Ռեփփիհայտարարությունն էր, որը մեղադրեց աստղին 1986-ին իր դեմ սեռական ոտնձգությունների մեջ, երբ Ռեփփը 14 տարեկան էր: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |