Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում կներկայացվի 4-17-րդ դարերի հայ պատմամշակութային ժառանգությունը![]() 4 նոյեմբերի 2017 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Հայոց պատմության մի ողջ ժամանակաշրջան կներկայացվի համաշխարհային հեղինակավոր մշակութային կենտրոններից մեկում` Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում: 4-17-րդ դարերի հայ պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող բացառիկ ցուցահանդեսի բացումը նախատեսված է 2018 թվականի սեպտեմբերի 21-ին, ՀՀ անկախության օրը: Հոկտեմբերի 22-ին «Արարատ Էսքիջյան» թանգարանում ցուցահանդեսի մասին մանրամասներ ներկայացրեց «Մետրոպոլիտեն»-ի Միջնադարյան արվեստի և վանքերի վարչության Բյուզանդական բաժնի համակարգող Հելեն Էվանսը, հայտնում է «Հայերն այսօր»-ը ԱՄՆ «Ասպարեզ» օրաթերթի վրա հղումով: «Ցուցահանդեսում կներկայացվի վաղ միջնադարից մինչև 17-րդ դար հայոց պատմությունն ու մշակույթը` քրիստոնեության ընդունելության, Մեսրոպ Մաշտոցի կողմից Հայ գրերի ստեղծման ու դրա ազդեցության, Կիլիկիայի Հայոց թագավորության տարիների մասին ցուցանմուշներ, տարբեր դարերի ձեռագրեր, հայերեն առաջին տպագիր գրքեր»,- տեղեկացրել է Հելեն Էվանսը: Ցուցադրությունը հիմնականում կազմված կլինի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանի, Մատենադարանի և Պատմության թանգարանի նմուշներից, նաև կներառվեն Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց եկեղեցու, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, Մխիթարյան միաբանությունում պահվող հայ միջնադարյան մշակույթի որոշ գանձերից, նմուշներ կտրամադրեն «Գյուլբենկյան» հիմնարկությունը և որոշ ոչ հայկական աղբյուրներ: Հելեն Էվանսը նշել է, որ բացառիկ առիթ է ընձեռվել աշխարհի հնամենի մշակույթներից մեկը կրող ժողովրդի պատմամշակութային ժառանգությունը ժամանակակից ձևով ներկայացնելու: «Մենք հույս ունենք, որ ցուցադրությունը հայերին հպարտության տեղիք կտա, երբ տեսնեն, թե Հայաստանը ինչպես է ըստ պատշաճի ներկայացված: Միաժամանակ, ակնկալում ենք աշխարհին առավել ճանաչելի և ընդունելի դարձնել հայ մշակույթը` որպես համաշխարհային արվեստի ներկայանալի մաս»,- նշել է Էվանսը` պատիվ համարելով իր ներգրավվածությունը ցուցահանդեսի կազմակերպման գործընթացում: Բանախոսության ընթացքում, հայկական ձեռագրերի մասնագետ Հելեն Էվանսը խոսել է հայոց պատմության տարբեր ժամանակաշրջանների իրադարձությունների մասին, ներկայացրել հազվագյուտ ձեռագրեր: Պատասխանելով ներկաներից մեկի հարցին, այն մասին, թե ինչպես կարելի է լուծել աշխարհի տարբեր թանգարաններում, այդ թվում` «Մետրոպոլիտեն»-ում այլ երկրների ներքո ներկայացված հայ մշակույթի գանձերը որպես հայկական ներկայացնելու հարցը, Հելեն Էվանսը նկատել է, որ նման ցուցահանդեսները լավագույն միջոցը կարող են լինել: Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում Հայաստանին նվիրված ցուցահանդեսը կտևի մինչև 2019 թվականի հունվարի 13-ը: Կազմակերպման աշխատանքներն անցկացվում են ՀՀ մշակույթի նախարարության ղեկավարության ներքո: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |