Բաքվում ցուցարարները հավաքների ազատություն են պահանջել

Բաքվում ցուցարարները հավաքների ազատություն են պահանջել

PanARMENIAN.Net - «Մուսավաթ» ադրբեջանական կուսակցության ակտիվիստները փորձել են Բաքվում պիկետ անցկացնել գործադիր իշխանության շենքի առջև: Մասնակիցները եղել են մոտ 30 հոգի, նրանք բողոքել են Բաքվում հավաքների ազատության սահմանափակման դեմ:

Մասնավորապես, պիկետի պատճառը հոկտեմբերի 21-ին քաղաքային իշխանությունների մերժումն էր «Մուսավաթին», որի անդամները մտադիր էին երթ կազմակերպել, գրում է contact.az-ը:

Ակտիվիստները, դուրս գալով մետրոյից, մոտեցել են քաղաքապետարանի շենքին և ընթերցել են պիկետի բանաձևը, սակայն ոստիկանները թույլ չեն տվել «Մուսավաթի» փոխնախագահին բանաձևը հանձնել քաղաքապետարան:

Ոստիկանները սկսել են դուրս մղել ցուցարարներին շենքի մերձակայքից: Ի պատասխան պիկետի մասնակիցները սկսել են վանկարկել. «Ազատություն»: Դրան հաջորդել են ոստիկանության գործողությունները՝ ցուցարարներին սկսել են բերման ենթարկել:

Մասնավորապես բերման է ենթարկվել 10 ցուցարար, այդ թվում կուսակցության երկու փոխնախագահներ Սագավեթ Սոլթանլին ու Թոֆիգ Յաղուբլուն, ինչպես նաև կուսակցության ղեկավարի խորհրդական Մուստաֆա Հաջիբեյլին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---