Թուրքիան տեսադիտարկման սարքեր է տեղադրել ՀՀ հետ սահմանին![]() 8 նոյեմբերի 2017 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան տեսադիտարկման սարքեր է տեղադրել Հայաստանի հետ սահմանին: Տեսախցիկները տեղադրել է Թուրքիայի Կարսի շրջանի տեղական ինքնակառավարման մարմինը՝ սահմանը մշտապես հսկելու նպատակով, գրում է Anadolu-ն: «Սահմանագծում տեսախցիկների տեղադրման և ամրակայման աշխատանքներն ավարտվել են: Տեսախցիկների փորձարկումները շարունակվում են: 2,800 մլն թուրքական լիր արժողությամբ տեսախցիկների տեղադրման նախագիծը, որն ուղղված է Կարսում սահմանագծի հսկմանը, կկասեցնի որոշակի բացասական երևույթներն ու առավել մեծ անվտանգություն կապահովի»,-ասվում է հաղորդագրության մեջ: 1993թ. Թուրքիան միակողմանի փակել է օդային և ցամաքային սահմանը Հայաստանի հետ: Միջազգային հանրության ճնշման ներքո օդային սահմանը վերաբացվել է 1995-ին, իսկ ցամաքային սահմանի վերաբացման և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Թուրքիան առաջ էր քաշում մի շարք նախապայմաններ, որոնցից հիմնական են ԼՂ-ի վերահսկողության տակ գտնվող շրջաններն Ադրբեջանին վերադարձը ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը: 1991-ից ի վեր հարաբերությունների կարգավորման բազմաթիվ փորձեր են եղել, որոնք անհաջողությամբ են պսակվել Թուրքիայի որդեգրած դիրքորոշման պատճառով: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |