ՌԴ ԱԳՆ. ԵԱՀԿ ՄԽ-ն մտադիր է մինչև 2017-ի վերջը Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում կազմակերպել![]() 8 նոյեմբերի 2017 - 17:54 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են մինչև 2017-ի ավարտը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կազմակերպել: «Հաշվի առնելով հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացած գագաթնաժողովի արդյունքները՝ համանախագահները մտադիր են ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպել մինչև տարեվերջ: Իսկ մինչ այդ համանախագահներն առանձին խորհրդակցություններ կանցկացնեն ԱԳ նախարարների հետ: Այժմ ՌԴ-ն ներկայացնող համանախագահը, ամերիկացի և ֆրանսիացի գործընկերների հետ միասին, աշխատում է այդ հանդիպման տեղն ու օրը որոշելու վրա»,-ասել են գերատեսչությունում, հայտնում է ԱՊԱ-ն: ԵԱՀԿ գործող նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը կքննարկվի Վիեննայում՝ ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստի շրջանակում: Նախարարների հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 7-8-ը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |