Հայաստանում առևտրի շրջանառությունն աճել է

Հայաստանում առևտրի շրջանառությունն աճել է

PanARMENIAN.Net - 2017-ի առաջին 9 ամիսներին 2016-ի համեմատ Հայաստանում առևտրաշրջանառությունն աճել է 12,5%-ով:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հունվար-սեպտեմբեր ամիսներին առևտրաշրջանառությունը կազմել է 1,79 տրլն դրամ, 2016-ին՝ 1,563 տրլն դրամ, 2015-ին՝ 1.62 տրլն դրամ:

Մանրածախ առևտրի շրջանառությունը նախորդ տարվա 9 ամիսների համեմատ աճել է 5,8%-ով՝ կազմելով 920,2 մլրդ դրամ:

Առևտրի շրջանառության 73%-ը բաժին է ընկնում Երևանին: 4,9%-ով երկրորդ տեղում Կոտայքի մարզն է, երրորդ տեղում՝ Շիրակի մարզ՝ 4,2%-ով: Ամենցածր ցուցանիշը Վայոց ձորի մարզում ՝ 0,6%:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---