Փայլան. Թուրքիայում կրթության հիմքում կրոնն է![]() 9 նոյեմբերի 2017 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում քննադատել է կրթական համակարգի փոփոխությունները: Թուրքիայի խորհրդարանում ընթանում են 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումները, որոնց շրջանակներում նոյեմբերի 7-ին ներկայացվել է կրթության նախարարության համար նախատեսված բյուջեն: Քննարկման ժամանակ ելույթ է ունեցել մեջլիսի պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը: Նա դժգոհել է, որ կրթության նախարար Իսմեթ Յըլմազը ելույթում ընդհանրապես չի անդրադարձել այդ փոփոխություններին: Փայլանն անդրադարձել է նաև նախարարության թվիթերյան էջում արված գրառումներից մեկում «որակյալ կրթություն» (կրթական համակարգի փոփոխությունների մաս է կազմում՝ խմբ) արտահայտությանը՝ ընդգծելով, որ այդ կերպ Յըլմազն ինքնըստինքյան թուրքական դպրոցների 90 տոկոսը անորակ է համարել, հայտնում է Ermenihaber-ը թուրքական Demokrathaber լրատվական կայքի վրա հղումով: Պոլսահայ պատգամավորը քննադատել է Թուրքիայի կրթական քաղաքականությունը՝ նշելով, որ կրթության հիմքում կրոնն է դրվել: «Կրոնական կրթությունը, հավատացյալ սերունդ դաստիարակելու նպատակը, որի մասին խոսել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, դարձրել եք ձեր նախարարության գլխավոր առաքելությունը: Մինչդեռ սա ուղղվածություններից մեկը պետք է լիներ: Որտե՞ղ մնաց գիտական, ժողովրդրավարական և հավասար կրթությունը»,-ասել է նա: Ավելի վաղ Թուրքիայի կրթության նախարարության Twitter-ում կրթական համակարգի փոփոխությունների մասին գրառում էր կատարվել՝ դպրոցների մի մասի հասցեին կիրառելով՝ «որակյալ կրթություն» արտահայտությունը: Քննադատությունների տարափի պատճառով գրառումը ջնջել են: Յըլմազը բացատրել է, որ «որակյալ կրթություն» արտահայտությունը վերաբերում է դպրոցներին, որոնք աշակերտ են ընդունում միայն քննությամբ: Առանց քննություն հանձնելու երեխաները կարող են ընդունվել տան մոտակայքում գտնվող 5 դպրոցներից մեկը: Քննադատություններին արձագանելով՝ Յըլմազը նշել է. «Մեկին լավը ասելով, մյուսները վատը չեն դառնում»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |