Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 4-1 հաշվով հաղթեց Բելառուսին![]() 9 նոյեմբերի 2017 - 21:16 AMT PanARMENIAN.Net - Երևանում կայացած ընկերական հանդիպումում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 4-1 հաշվով հաղթել է Բելառուսի ընտրանուն: Հայաստանի հավաքականի կազմում գնդակներ խփեցին Արաս Օզբիլիսը, Հենրիխ Մխիթարյանը, Ռումյան Հովսեփյանն ու Էրիկ Վարդանյանը: Նախ 41-րդ րոպեին Բելառուսի դարպասին 11-մետրանոց նշանակվեց. Մխիթարյանը վրիպեց, սակայն Օզբիլիսը կարողացավ գրավել բելառուսների դարպասը: 45-րդ րոպեին Մխիթարյանը կրկնապատկեց հաշվի տարբերությունը: Թիմերն ընդմիջման գնացին 2-0 հաշվով: Երկրորդ խաղակեսում` 54-րդ րոպեին, Ռումյան Հովսեփյանը խփեց Հայաստանի ընտրանու երրորդ գնդակը: Րոպեներ անց 11-մետրանոց նշանակվեց արդեն Հայաստանի ընտրանու դարպասին. Անտոն Սորոկան կրճատեց հաշվի տարբերությունը: Սակայն խաղի վերջնամասում` 85-րդ րոպեին, Էրիկ Վարդանյանը հեռահար հարվածով չորրորդ գնդակն ուղարկեց բելառուսների դարպասը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |