Կապանի օդանավակայանը շահագործման կհանձնվի 2018-ի մայիսին![]() 10 նոյեմբերի 2017 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի Կապան քաղաքի օդանավակայանը շահագործման կտրվի 2018 թվականի մայիսին: PanARMENIAN.Net ին այս մասին հայտնեց Սյունիքի մարզպետի մամուլի քարտուղար Վազգեն Սաղաթելյանը: Ավելի վաղ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հայտարարել էր, որ 2017 թվականի առաջին կիսամյակում մեկնարկել են Կապանի օդանավակայանի վերանորոգման աշխատանքները, որոնց համար $2 մլն է հատկացվել: Մարզպետը հայտնել էր նաև, որ Կապան-Երևան և հակառակ ուղղությամբ չվերթների համար չեխական ավիաընկերությունից 5,5 մլն եվրո արժողությամբ L-410 մակնիշի 19 տեղանոց ինքնաթիռ են գնել: Ընթացիկ տարվա հոկտեմբերին առաջին օդանավը փորձնական վայրէջք էր կատարել Կապանի օդանավակայանում: Երևան-Կապան չվերթների տոմսերի նախնական գները 30-40 հազար դրամ են սահմանվել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |