Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին շնորհավորել է Սերժ Սարգսյանին Հայաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ20 փետրվարի 2008 - 18:46 AMT PanARMENIAN.Net - 2008 թվականի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզին, որում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն վարչապետ, Ջերմորեն եւ անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Առաջին իսկ փուլում նշանակալի առավելությամբ Ձեր արձանագրած հաջողությունը վկայում է այն աջակցության մասին, որ Դուք վայելում եք Ձեր երկրում: Ես ողջունում եմ հայ ժողովրդի ընտրությունը, որն այս քվեարկությամբ վերահաստատեց Ձեր կառավարության կողմից իրականացվող քաղաքական բարեփոխումները շարունակելու եւ Եվրոպային մերձենալու կամքը: Վստահ եղեք, որ Հարավային Կովկասում կայունության ու խաղաղության ամրապնդման հարցում կարող եք շարունակել հենվել Ֆրանսիայի հաստատակամ աջակցության վրա: Ֆրանսիան, որը Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկն է, կշարունակի ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի բարդ հակամարտության տեւական եւ փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ: Ֆրանսիայի ժողովրդի եւ անձամբ իմ անունից սրտանց եւ ջերմորեն հաջողություն եմ մաղթում Ձեզ, Հայաստանին եւ հայ ժողովրդին: Ընդունեք խնդրեմ, հարգելի պարոն վարչապետ, խորին հարգանքներիս հավաստիքը», հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |